Ինչպես պատրաստել համեղ ու խրթխրթան թխվածքաբլիթներ քունջութով
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
Բաղադրությունը
- Ալյուր – 70 գրամ
- Կարագ – 60 գրամ
- Շաքարավազ – 120 գրամ (կամ շագանակագույն շաքարավազ)
- Ձու – 1 հատ
- Վանիլային էքստրակտ (հեղուկ վանիլին) – 0.5 թեյի գդալ կամ վանիլային շաքարավազ – 1 տուփ
- Թարմ կիտրոնի հյութ – 1թեյի գդալ
- Քունջութով սերմերը – 160 գրամ
- Փխրեցուցիչ (Разрыхлитель) – 0.5 թեյի գդալ
- Աղ – 0.5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ալյուրը, փխրեցուցիչի և աղի հետ:
2. Հարել փափուկ կարագը շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել ձուն, վանիլինը և կիտրոնի հյութը և հարել հարիչով 20-30 վայրկյան:
3. Հարիչի թույլ արագության տակ կամաց-կամաց ավելացնել այլուրը:
4. Գդալի օգնությամբ ավելացնել ամբողջ քունջութի սերմերը խմորին (Դուք կարող եք նախապես քունջութը բովել):
5. Տաքացնել վառարանը 180 աստիճանով: Տապակի վրա յուղաթուղթ փռել (պարտադիր է) և գդալով խմորը դնել յուղաթղթի վրա, միմյանցից 3-4 սմ հեռավորության վրա, քանի որ թխվածքաբլիթները կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում:
6. Թխել 8-15 րոպե՝ կախված է թխվածքաբլիթի չափից: Պետք է հետևել, որպեսզի չայրվի (կարող եք 6 րոպե անց թեքել մյուս կողմի վրա):
Նրանք շատ փափուկ և կպչուն են, քանի դեռ տաք են, բայց երբ սառչում են, դառնում են շատ համեղ և խրթխրթան:




