«Եթե բոլորը...» նախագծի հերոսին՝ Մանեին, անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն. Օգնեք Մանեին
ОБЩЕСТВО«Եթե բոլորը...» նախագծի հերոսը ներքին ականջի պաթոլոգիայով 4-ամյա Մանե Հարությունյանն է: Մանեին անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն: Բժշկական միջամտությունը պետք է կատարել հնարավորին չափ շուտ: Մասնակցեք հրաշքի կայացմանն ու փոխեք Մանեի ճակատագիրը:
Օգնեք Մանեին՝ ուղարկելով 2 թվանշանը 7000 համարին: Մեկ SMS-ի արժեքը՝ 500 դրամ:
Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի: Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այնինչ Մանեն ամբողջովին խուլ է: Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկների տված եզրակացությունն ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար: Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար: Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և նրան լսելու և հասարակությանն ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն տալ:
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 Եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:
Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 5.000 եվրո Մանեին օգնելու համար:
Ձեր օգնությունը կարող եք փոխանցել՝ նշելով.
Ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ, Նպատակ `օգնություն Մանե Հարությունյանին:
Ameria Bank
AMD ---1570020931340100
USD ----1570020931340101
EUR----1570020931340146
RUB----1570020931340158
ArCa ՝ 9051340207683433 (220341624454000 տերմինալով փոխանցելու դեպքում),
Արմեն Հարությունյան (Մանեի հայրը):
Կարող եք զանգահարել այս համարով ՛ 094-86-82-00
https://www.gofundme.com/4mane



