Եմենը հայտնել է համընդհանուր հրադադարի ռեժիմը վերականգնելու պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի հատուկ դեսպան Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդը հայտնել է, որ կողմերը մտադիր են Եմենում վերականգնել համընդհանուր հրադադարի ռեժիմը ապրիլին համաձայնեցված պայմաններով։ Խոսքը 72 ժամյա հրադադարի մասին է, որը պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 19-ին կեսգիշերից մեկ րոպե առաջ։
«ՄԱԿ-ի հատուկ դեսպանը ստացել է եմենյան կողմերի վստահեցումներն այն մասին, որ իրենք հաստատում են իրենց հավատարմությունը 2016-ի ապրիլի 10-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք նորից ուժի մեջ են մտնում Եմենում ժամը 23;59-ին, 72 ժամով՝ երկարացման հնարավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդը շեշտել է, որ հրադադարը Եմենի ժողովրդին կազատի հետագա արյունահեղությունից ու թույլ կտա ակտիվացնել հումանիտար օգնության մատարակարումը կարիքավորներին։ Նա բոլոր եմենյան կողմերին հիշեցրել է, որ հրադադարի պայմանները նախատեսում են բնակչության համար հումանիտար օգնության հասանելիության ապահովում։



