ԱՄՆ-ում ընտրություններից երեք շաբաթ առաջ հարցումների արդյունքները չեն երաշխավորում Քլինթոնի հաղթանակը
МЕЖДУНАРОДНОЕՀարցումների արդյունքները, որոնք այժմ վկայում են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատելի առավելության մասին, չեն նշանակում, որ նոյեմբերի 8-ի քվեարկության ելքը վճռված Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ կայ ացած հանդիպմանը հայտնել Է Նյու Յորքի Բարուհ-քոլեջին առընթեր Հասարակական եւ միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Դեւիդ Բերդսելը:
«Եթե քվեարկությունից երեք շաբաթ առաջ նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկը 6-7 տոկոսի գերակշռություն ունի, դա չի նշանակում, որ տանուլ տված թեկնածուն վաղօրոք հայտնի Է»,-ասել Է նա՝ մեկնաբանելով համազգային հարցումների ավելի վաղ հրապարակված արդյունքները:
Rasmussen Report հետազոտական ծառայության տվյալների համաձայն՝ Քլինթոնը 2 տոկոսային կետով առաջ Է անցել մրցակցից, իսկ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հետազոտական ծառայության տվյալներով՝ 8 տոկոսային կետով:
Փորձագետի խոսքով՝ «հարցումներն անցկացնելիս առկա Է որոշակի անճշտություն, բացի այդ, քվեարկության ելքի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ քվեարկության օրն ընտրողների Էնտուզիազմի անկումը եւ քվեաթերթիկներում Լիբերտարիանական կուսակցությունից Հերի Ջոնսոնի եւ «կանաչների» կուսակցությունից Ջիլ Սթեյնի ներառումը»: Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հետազոտական ծառայության վերջին հարցման համաձայն՝ Ջոնսոնն այժմ վայելում Է ընտրողների 8 տոկոսի, իսկ Սթեյնը՝ 2 տոկոսի աջակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



