Շոյգուն հայտարարել Է Հալեպի շրջանում ավիհարվածների դադարեցման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել Է, որ ռուսական եւ սիրիական օդուժը դադարեցնում են հարվածները Հալեպի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր առավոտյան ժամը 10-ից դադարեցվում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիայի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածները Հալեպի շրջանում»,-ասել Է գերատեսչության ղեկավարը եւ հավելել, որ դա անհրաժեշտ Է հոկտեմբերի 20-ին «հումանիտար դադար» հաստատելու համար:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հորդորում Է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Հալեպի արեւելյան մասում գործող զինված կազմավորումների վրա, համոզել նրանց ղեկավարներին՝ հեռանալ քաղաքից, ասել Է Շոյգուն:
«Մինչեւ «հումանիտար դադարի» սկսվելը, սիրիական զորքերը հետ կքաշվեն այնպիսի հեռավորությամբ, որը թույլ կտա զինյալներին՝ անարգել հեռանալ Հալեպի արեւելյան շրջանից հատուկ ստեղծված երկու միջանցքներով՝ Կաստելո ճանապարհով, Սուկ Էլ Խայ շուկայի շրջանով»,-ասել Է նախարարը: Խաղաղ բնակիչները կկարողանան քաղաքից հեռանալ վեց միջանցքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:a



