Միջազգային կոալիցիան ահաբեկչության դեմ պայքարը կշարունակի «բոլոր ճակատներով». Օբամա
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որը գլխավորում Է ԱՄՆ-ը, կշարունակի ռազմական գործողություններն ահաբեկիչների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, որը տրվել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի՝ Վաշինգտոն այցի կապակցությամբ:
«Մեր կոալիցիան ԻՊ-ի դեմ կշարունակի անշեղորեն պայքարել բոլոր ճակատներով: Ահաբեկիչների օբյեկտները կդառնան կոալիցիայի ավիահարվածների թիրախներ: Մենք կշարունակենք ոչնչացնել ԻՊ-ի պարագլուխներին ու հրամանատարներին՝ կանխելով նոր սպառնալիքները: Մենք կշարունակենք հարվածները նրանց արդյունահանման ենթակառուցվածքին եւ կփակենք ահաբեկչության ֆինանսավորման ուղիները»,-ասել Է Օբաման:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ ահաբեկչության սպառնալիքը պահպանվում Է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



