Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի վրա ճնշման տարբերակ. Արա Պապյան
ИНТЕРВЬЮ
Հայաստանի համար անընդունելի է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվեդի» վերլուծական կետրոնի ղեկավար Արա Պապյանը՝ դրական գնահատելով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը http://news.am/arm/news/352044.html:
Արա Պապյանն ընդգծում է՝ Թուրքիան չեզոք երկիր չէ:
«Ապրիլյան պատերազմից հետո ես առաջարկեցի, որ Թուրքիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, որովհետև, օրինակ՝ Ռուսաստանը եռանախագահ է, բայց ավելի հավասարակշիռ դիրքորոշում ունի, քան Թուրքիան, որը միակողմանի մոտեցում է ցուցաբերում»,- նշեց քաղաքագետը:
Հարցին՝ ի՞նչ շահ էր հետապնդում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութան ղեկավարի հայտարարությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա Հայաստանի վրա հերթական ճնշման տարբերակ է, որ «Լավրովի պլանն» է բանակցությունների առանցքը: Ճնշումներիից մեկն է, որ Թուրքիան կմտնի և մեզ համար ավելի վատ կլինի»:
Լևոն Փանոսյան




















































