Թուրքիան չեղյալ է հայտարարել իրաքյան չվերթները
МЕЖДУНАРОДНОЕ«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից Իրաքի Բաղդադ և Էրբիլ քաղաքներ նախատեսված երկու թռիչքները: Աս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Թուրքական ավիաուղիներ»-ի նման որոշման պատճառը Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրելուն ուղղված Իրաքի իշխանությունների նախաձեռնած ռազմական գործողություններն են: Չվերթների ուղևորները կարող են Իրաք ուղարկվել ավելի ուշ նախատեսված թռիչքներով:
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին: Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցում է ավելի քան 60 հազար մարդ: Ծայրահեղականները քաղաքը համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:



