Տարածված լուրերը կեղծ են
POLITICSՎերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ թեև ընդունելով մտերիմների խորհուրդը՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարումը, այդուհանդերձ, ենթակաների վստահեցմամբ, նա չունի նախկին եռանդը, առաջվա պես չի տրվում համայնքային խնդիրների լուծմանը ու գրեթե մեկուսացել Է։
Հրապարակված լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Արտաշատի քաղաքապետարան, որտեղից մեզ փոխանցեցին, որ քաղաքապետը նույն եռանդով շարունակում է իրականացնել իր ծրագրերը, մեկուսանալու և համայնքային խնդիրներից հեռանալու լուրը ամբողջությամբ կեղծիք է, քաղաքային բոլոր ենթակառուցվածքները աշխատում են նախատեսվածի նման և քաղաքապետարանում բոլորը պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականությունները:
Ավելին, ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության՝ Արգամ Աբրահամյանի կողմից, առանց բյուջետային միջոցների, հսկայական ներդրումներ են արվել քաղաքում և այդ կառույցների բացումը կլինի մոտ օրերս:
Past.am-ի հարցին՝ ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչպիսի կառույցների բացում է նախատեսված՝ նշեցին, որ այդ ամենի մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



