12 վնասակար սովորություններ, որ մենք օգտակար ենք համարում
LIFEՄենք բոլորս էլ գիտենք, որ ալկոհոլը և ծխախոտը վնասակաև են մեր առողջության համար, իսկ սպորտը և առողջ սննդակարգը՝ օգտակար: Սակայն կան այլ առօրեական սովորություններ, որոնք մենք օգտակար ենք համարում՝ առանց գիտակցելու, որ դրանք իրականում կարող են վատ հեևանքների բերել:
Past.am-ը ներկայացնում է այդ վնասակար սովորություններից մի քանիսը:
Միֆ – Դուք կարող եք շաբաթվա ընթացքում բաց թողած քունը լրացնել շաբաթ-կիրակի օրերին:
Իրականություն – Դուք պետք է ամեն օր 7-8 ժամ քնեք:
Միֆ – Պետք է վիտամիններ օգտագործենք, որպեսզի առողջ լինենք:
Իրականություն – Միայն մեր բժիշկը կարող է ասել, թե արդյոք մենք վիտամիններ խմելու կարիք ունենք, թե ոչ:
Միֆ – Պետք է օրական մեկ կամ երկու անգամ ցնցուղ ընդունել:
Իրականություն – Պետք է ցնցուղ ընդունել միայն այն դեպքում, երբ դրա կարիքն իսկապես կա:
Միֆ – Երբ ձեր կողքինը հազում կամ փռշտում է, ուղղակի շրջվեք և դուք չեք վարակվի:
Իրականություն – Հիվանդ մարդկանց հետ նույն սենյակում մի գտնվեք:
Միֆ – Ամեն անգամ ճաշելուց հետո պետք է լվալ ատամները:
Իրականություն – Ատամները պետք է լվալ օրը երկու անգամ
Միֆ – Ճաշելուց հետո պետք է քնել:
Իրականություն – Ճաշելուց հետո քնելը բերում է ճարպակալման:
Միֆ – Տունը միշտ պետք է իդեալական մաքուր լինի:
Իրականություն – Չափից շատ մաքրությունը կարող է ավելացնել ալերգիաներ ձեռք բերելու հավանականությունը:
Միֆ – Միկրոալիքային վառարանները վերացնում են սննդի բոլոր օգտակար բաղադրիչները:
Իրականություն – Միկրոալիքային վառարանի ճառագայթումը չի կարող ազդել սննդի օգտակարության վրա:
Միֆ – Ինչքան շատ քնենք, այնքան ավելի լավ:
Իրականություն – 8 ժամից ավել քնելը բերում է թմրածության:
Միֆ – Զարթուցիչ օգտագործելն ամենաարդյունավետ միջոցն է:
Իրականություն – Հանկարծակի արթնանալն օգտակար չէ:
Միֆ – Թիկնապայուսակներն իրեր տեղափոխելու ամենաանվնաս միջոցն են:
Իրականություն – Թիկնապայուսակները հարմարավետ և անվնաս կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք ձեր իրանից 5 սմ բարձր լինեն:
Միֆ – Արևային ակնոցները պաշտպանում են արևից:
Իրականություն – Միայն բարձրորակ արևային ակնոցները կարող են պաշտպանել արևի ճառագայթներից:



