Ուշադրություն. սպասվում են տեղումներ, խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
SOCIETYՀոկտեմբերի 17-19-ը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Այդ կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից, հոկտեմբերի 20-21-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով և գիշերը կկազմի 0…-5 աստիճան, հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



