Աշխարհի ամենաթանկարժեք բնակարանը. տեսեք, թե ինչպիսին է այն ներսից (լուսանկարներ)
PHOTOՄոնակոյում վաճառքի են հանել պենտհաուս իշխանապետության ամենաբարձր շենքում՝ Odeon Tower համալիրում:
Երկնաքերի 5 հարկերը զբաղեցնող բնակարանը գնահատել են 335 մլն դոլար, ինչը բացարձակ գնային ռեկորդ է բնակելի անշարժ գույքի համաշխարհային շուկայի համար:
Պենտհաուսի ընդհանուր տարածքը մոտ 3 000 քմ է:

Բացի ստանդարտ բնակելի և տեխնիկական տարածքներից՝ բնակարանում կա լողավազան, պարահրապարակ:
Պենտհաուսի տանիքին հանգստի գոտի կա:

Պարբերականի տեղեկությամբ՝ մի քանի պոտենցիալ գնորդ արդեն հետաքրքրություն հայտնել են աշխարհի ամենաթանկարժեք բնակարանը ձեռք բերելու հարցում, բայց առայժմ դրա վաճառքի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չկան:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



