Լոնդոնում սկսվել է Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում
INTERNATIONAL NEWSԼոնդոնում կիրակի օրը սկսվել է Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում: Այդ մասին TASS-ի թղթակցին հայտնել են Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում:
Բանակցություններում, որոնց անցկացման վայր է ընտրվել Լոնդոնի «Լանկասթեր-Հաուսը»` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը պատկանող պալատը, մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը, Ժան-Մարկ Էյրոն, Ադել ալ-Ջուբեյրը, Նասեր Ջոդան: Գերմանիան, Իտալիան, ԱՄԷ-ն, Թուրքիան և Եվրամիությունը հանդիպմանը ներկայացված են փոխարտգործնախարարների կամ քաղաքական տնօրենների մակարդակով:
Ինչպես ավելի վաղ TASS-ին հայտնել է արևմտյան պատվիրակություններից մեկի աղբյուրը, հանդիպման գլխավոր նպատակն է «Սիրիայում բռնության մակարդակի նվազեցման և հումանիտար հասանելության բարելավման» քննարկումը:



