Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի կենտրոնը, կան զոհեր
INTERNATIONAL NEWSԱրմատական խմբավորումների զինյալները ականանետներից գնդակոծել են Հալեպի Համիդիա և Սեյիդ Ալի թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել շուրջ 20 մարդ: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցը:
«Ահաբեկիչները առավոտյան գնդակոծել են Համիդիա և Սեյիդ Ալի շրջանները: Երկու կին զոհվել է տեղում, շուրջ 20 մարդ ստացել է բեկորային վնասվածքներ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Չորեքշաբթի առավոտյան զինյալները ականանետներից գնդակոծել են Սլեյմանիա թաղամասի դպրոցը, որի հետևանքով զոհվել է 7 երեխա և վիրավորվել ավելի քան 10-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



