Թբիլիսիում անհայտ անձինք դաժանաբար ծեծել են տրանսգենդերին
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում անհայտ անձինք դաժանաբար ծեծել են տրանսգենդերին։ «Վրաստան օնլայնը» հայտնում է, որ տուժածը հիմա հիվանդանոցում է ծանր վիճակում ու միացված է արհեստական շնչառութան սարքին։
Քրեական գործ է հարուցված «կանխամտածված սպանության փորձ» հոդվածով։ Սեռափոխի ազգականները պահանջում են փոխել քրեական գործի որակավորումը։ Նրանց խոսքով իրականացվել է ատելության հողի վրա սպանության փորձ ու հանցագործությունը կապակցված է տուժածի գենդերային նույնականության հետ։
Ոստիկանությունը դեպքի վայրի զննման ժամանակ հայտնաբերել է հանցագործության զենքը՝ դանակ, որն ուղարկվել է փորձաքննության։ Ստուգում են նաեւ տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Նախնական տեղեկություններով հարձակվողները մի քանիսն են եղել։ Դեպքը տեղի է ունեցել Օրտաչալի շրջանում, ավտոկայանի կողքին, հոկտեմբերի 14-ի երեկոյան։



