Առօրյա իրերի գործածության այլընտրանքային տարբերակները՝ լուսանկարներով
PHOTOTert.am-ը գրում է.
Մենք այնքան ենք սովորում իրերի ստանդարտ ընկալմանն ու օգտագործմանը, որ չենք դիտարկում դրանք գործածելու այլընտրանքային տարբերակները:
Boredpanda.com-ը կազմել է իրերի ցուցակ, որոնք կարելի է օգտագործել ոչ միայն նախատեսված կերպով` դրանցից ավելի շատ օգուտ քաղելով, քան կարելի էր պատկերացնել:
Օգտագործեք LEGO-ի մասերը որպես լարերի կամ բանալիների բռնակ

Ավտոմեքենայի բեռնախցիկի վերևի մասը կարող է ծառայել որպես զբոսախնջույքի/պիկնիկի սեղան

Փոշեծծիչի ծայրին զուգագուլպա տեղադրեք. դա կօգնի գտնել կորած մանր իրերը

Փոցխը՝ որպես գինու բաժակների կախիչ

Լվացքի սեղմիչը կօգնի անվտանգ կերպով մեխ խփել

Գինու շշերից կարելի է գեղեցիկ ջահեր պատրաստել

Հին սանդուղքը կարող է ծառայել որպեդ գրադարակ


Զուգարանի թղթի ստվարաթղթե գլանը կարելի է օգտագործել մեկ տեղում տարբեր լարեր հավաքելիս

Տարածք տնտեսելու համար շապիկներն այս կերպ փռեք

Վնասված փայտե կահույքի տեսքը կարելի է բարելավել` ուղղակի ընկույզ շփելով




