Երևանում բախվել են «Ֆորդ Տրանզիտն» ու «ԶԱԶ»-ը. վարորդներից մեկը տեղում զոհվել է
SOCIETYՍեպտեմբերի 6-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 11 դպրոցի մոտակայքում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 776 LV 61 պետհամարանիշի և «ԶԱԶ» մակնիշի 63 LS 200 պետհամարանիշի (վարորդ՝ 1949 թ. ծնված Տ. Զ.), ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները դուրս են բերել Տ. Զ.-ի դին:
1
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
4
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
5
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum



