Վիետնամական երգչախումբը հայկական երգեր է կատարել
SOCIETYՀանոյում hոկտեմբերի 12-ին համերգով հանդես է եկել տեսողության խնդիրներ ունեցող երեխաների` «Հույս» ուսանողական երգչախումբը, որը կատարել է վիետնամական, ռուսական և հայկական երգեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, երգչախմբի տնօրեն, պրոֆեսոր Տոն Թհատ Չիմը համերգից հետո նշել է, որ հայկական երաժշտությունը շատ մեծ հետաքրքրությամբ է ընկալվում ինչպես ուսանողների, այնպես էլ հանդիսատեսի կողմից:
Երգչախմբի ղեկավարն առաջիկայում նախատեսում է վիետնամցի հանդիսատեսին ներկայացնել Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



