Ամերիկյան նավը կրկին հարձակման է ենթարկվել Եմենի մոտակայքում
INTERNATIONAL NEWSTert.am-ը գրում է
ԱՄՆ-ին պատկանող USS Mason ВМС տեսակի Էսկադրային ականակիրը կրկին կրակի տակ է հայտնվել Եմենի մոտակայքի միջազգային ջրերում, գրում է ռուսական NBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ նավի ուղղությամբ հրթիռ է արձակվել, սակայն ձեռնարկված պատասխան միջոցառումների շնորհիվ ամերիկյան կողմը կարողացել է խուսափել կորուստներից:
Առայժմ չի նշվում, թե որ կետից է կրակ բացվել ամերիկյան USS Mason ВМС-ի ուղղությամբ:
Նշենք, որ սա արդեն երկրորդ հարձակումն է ամերիկյան ականակրի դեմ, առաջինը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը:
ԱՄՆ ՊՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ իրենց ենթադրությամբ կրակն իրենց նավի ուղղությամբ բացվել է Եմենի տարածքում գտնվող և հուսիթների կողմից կառավարվող տարածքներից: Մինչդեռ մեղադրվող կողմը շտապեց հերքել իրենց մասնակցությունը միջադեպին:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն ի պատասխան ամերիկյան նավի դեմ հարձակման հարվածել էր Եմենում տեղակայված երեք ռադիոլոկացիոն կայանի: Պենտագոնը հայտարարել է,որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են նոր հարվածներ հասնցնել Եմենին:



