Վթար Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին
SOCIETYՀոկտեմբերի 16-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 132-րդ կմ-ում «MERSEDES C200» մակնիշի 43 VV 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Վ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից, ինչից Վ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչ վայր հասնելը՝ Վ. Բ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



