Լոզանի բանակցությունները չեն հանգեցրել հրադադարի համաձայնության. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԼոզանում Սիրիայի հարցով նախարարների հանդիպումը չի հանգեցրել հրադադարի համաձայնության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք ոչ պաշտոնապես կարծիքներ ենք փոխանակել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, սակայն հրադադարի ինչ-որ որոշակի համաձայնության չենք հասել: Սակայն, այն չէր էլ ենթադրվում»,- բանակցությունների ավարտից հետո Չավուշօղլուն հայտնել է TRT Haber հեռուստաալիքին:
Նա նշել է, որ մասնակիցների կարծիքը տարբերվել է այն հարցում, թե ինչ է անհրաժեշտ է սկզբում անել. հասնել հրադադարի, թե ահաբեկչական խմբավորումներին բաժանել չափավոր ընդդիմությունից:
«Բոլորը, այդ թվում և թուրքական կողմը, կիսվել են հայացքներով և առաջարկություններով, թե ինչպես պետք է հասնել հրադադարի և հումանիտար օգնություն մատակարարել Հալեպին: Առաջին հերթին պետք է հասնել հրադադարի, սակայն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է շարունակվի»,- ասել է նա:



