Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի
SOCIETYԵրևան-Մոսկվա ավտոբուսի ողբերգական վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի կառավարության ներկայացուցչին:
«Տրանսպորտի նախարարությունը մտադիր է դիմել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ սահմանելու խնդրանքով»,-ասվում է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 27 մարդ վիրավոր է: Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



