Հետաքրքիր փաստեր ոտնաթաթի մասին (տեսանյութ)
VIDEOԱռողջ ապրելու համար մարդ նախ և առաջ պետք է ճանաչի իր օրգանիզմը: Սա հնարավորություն կտա այնպիսի ապրելակերպ վարել, որը չի վնասի մարդուն:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որի հեղինակներն անդրադարձել են մարդու ոտնաթաթի մասին հետաքրքիր փաստեր պարզելուն և հանրությանը ներկայացնելուն:
Պարզվում է՝ մարդու ոտնաթաթում 250.000 քրտնագեղձ կա, որով և պայմանավորված է հաճախ հանդիպող տհաճ հոտը:
Նորածինները լույս աշխարհ են գալիս ոտնաթաթի տակ հավելյալ յուղային շերտի առկայությամբ:
National Shoe Retailers Association-ի տվյալների համաձայն ԱՄՆ-ում ամենաշատը վաճառվող կոշիկի չափսը կանանց համար 8.5-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 10.5-ը:
Հարավային Աֆրիկայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ ոտաբոբիկ քայլելն օգտակար է ոտնաթաթի, հոդերի, ինչպես նաև քայլվածքի համար:



