Սաուդյան Արաբիան իր հպատակներին արգելել է վեց երկիր այցելել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի արտասահմանյան անձնագրերի տրամադրման գլխավոր վարչությունը թագավորության հպատակներին արգելել է այցելել վեց երկրներ՝ Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Իսրայել ու պաղեստինյան տարածքներ, նաեւ Թաիլանդ։
Վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ արգելքի խախտման դեպքում սաուդցիները կարող են երեք տարով զրկվել արտասահման մեկնելու հնարավորությունից։ Բացի դրանից նրանք ստիպված կլինեն 10 հազար սաուդյան ռիալի՝ մոտ երեք հազար դոլարի չափով տուգանք վճարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սաուդյան Արաբիայի արեւելքում ապրում է մեծաքանակ շիա համայնք, որոնցից շատերը ազգակցական կապեր ունեն Իրանում։ Շիաները նաեւ հաճախ ուխտագնացության են մեկնում Իրաք ու Սիրիա։
Այս տարվա սկզբին Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, այն բանից հետո, երբ այդ երկրում նրա դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է իրականացվել, ինչը պայմանավորված էր թագավորությունում հայտնի շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատժով։



