Կիեւում կլոր սեղանի մասնակիցները քննարկել են հայկական մշակութային ժառանգությունն Ուկրաինայում
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի հայտնի գիտնականներ եւ հանրապետության հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են հայկական մշակութային ժառանգության տարածման հարցերը: Հոկտեմբերի 13-ին Կիեւում անցկացվել Է «Հայկական մշակութային ժառանգությունն Ուկրաինայում&r aquo; կլոր սեղանը, որի ընթացքում քննարկվել են լայն շրջանակի հարցեր:
AnalitikaUA.net-ի հաղորդման համաձայն, միջոցառման նախաձեռնողներն են դարձել «Ուկրաինայի հայերը» Քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստները եւ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեն:
Կլոր սեղանի մասնակիցների թվում Էին պրոֆեսոր, Ուկրաինայի արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ Լարիսա Սկորիկը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին, գրող Սերգեյ Պոնոմարենկոն, պատմաբան Եվգենի Սաֆարյանցը, հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ, օլիմպիական մրցանակակիր Արմեն Վարդանյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Խաչատրյանը, երաժիշտներ Արմեն Կոստանդյանը եւ Վահագն Կարապետյանը, ֆեշն-լուսանկարիչ Էռնեստ Սինակարյանը, հասարակական գործիչներ Աշոտ Առուշանովը, Անդրանիկ Խումարյանը, Շուշանիկ Մակ եյանը, հագուստի հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը, հրատարակիչ Լուսինե Բադալյանը, լրագրողներ Վարդուհի Ավանեսյանը, Երվանդ Երվանդյանը, ՈւՀՄ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը:
Միջոցառման ընթացքում տեղի Է ունեցել «Հայագիտության հրատապ հարցերը» եզակի հրատարակության շնորհանդեսը, նաեւ ՈւՀՄ-ի պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկաներին պատմել Է նախանշված պլանների մասին:
Կլոր սեղանի նիստի ընթացքում քննարկվել են հայկական մշակութային ժառանգության տարածմանը նպատակամղված համատեղ գործողությունները: Հավելենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք Է կատարում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ինչպես նշել Է ՈւՀՄ-ի նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ավանդաբար գտնվում Է կազմակերպության ուշադրության կենտրոնում:



