ՀՀ Նախագահը շուտափույթ ապաքինում մաղթեց Նազարբաևին
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:
«Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի կարողացել ներկա լինել և մասնակցել նիստին: Գործընկերներիս անունից ցանկանում են նրան շուտափույթ ապաքինում մաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների և Ղազախստանի վարչապետի մասնակցությամբ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել էր այցը Ադրբեջան և Հայաստան:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



