Ահա թե ինչու չպետք է խոսեք ձեր նպատակների մասին
LIFEՆկատե՞լ եք, որ մենք չենք կարողանում շատ տեղեկություն ձեռք բերել հարուստ մարդկանց կյանքի մասին: Մենք չգիտենք, թե ինչու նրանք մասնավոր ինքնաթիռ և կղզի ունենալուն հանդերձ հին հագուստ են կրում: Մենք ենթադրում ենք, որ նրանք ժլատ են կամ էլ վախենում են, որ իրենց կհետևեն անվտանգության հատուկ ծառայությունները: Սակայն իրականում պատճառն այլ է:
Մի ազդեցիկ մարդ խոստովանում է, որ իսկական հաջողությունը գլուխ գովելու և ցուցադրելու մեջ չէ: Օրինակ՝ այդ մարդու դուստրերը իմացել են, որ նա մասնավոր ինքնաթիռ ունի միայն այն ժամանակ, երբ նրանք 30 տարեկան են դարձել:
Նա ասում է. «Իմ տատիկը միշտ ասում էր. «Եթե ցանկանում ես խուսափել ուրիշների չարությունից, սիրիր լռել»: Ոչ ոք չպետք է իմանա ձեր կյանքի, երազանքների, ձեռքբերումների, ձեր հաջողակ լինելու մեթոդների և ձեր ձախողումների մասին: Դուք ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունեք: Սա վերաբերում է ոչ միայն ձեր երջանկությանը, այլ նաև ձեր նպատակներին: Եթե բարձրաձայնում եք ձեր նպատակների և ցանկությունների մասին, ամենայն հավանականությամբ դուք դրանք ավելի դժվարությամբ եք կարողանում իրականացնել: Ձեր երազանքներն այլևս այդքան գրավիչ չեն լինի եթե պատմեք ուրիշներին դրանց մասին: Դուք կկորցնեք ձեր մոտիվացիան»:
Ուրեմն հիշե՛ք
-
Պետք չէ գոռալ ձեր երջանկության մասին Facebook-ում
-
Պետք չէ ցույց տալ, որ դուք ընկճված եք
-
Պետք չէ նպատակներին և երազանքներին հասնելու համար բոլորին պատմել դրանց մասին
-
Մի՛ սպասեք, որ ձեր ընկերները հաստատեն ձեր պլանները
-
Պետք չէ ցուցադրել ձեր կյանքը Instagram-ում: Մի՛ փորձեք ապացուցել, որ դուք արժանավոր մարդ եք
-
Դուք ձեր հաջողությունը բացատրելու և ապացուցելու կարիք չունեք
-
Ավելի շատ լռեք
Այս խորհուրդներին հետևելով՝ դուք կտեսնեք, թե ինչ երջանիկ, անկախ և հանգիստ եք: Եվ ամենակարևորը՝ դուք այս խորհուրդների շնորհիվ կկարողանաք հասնել ձեր նպատակներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



