Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մաքսիմ Սոկոլովին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին արագ արձագանքելու համար
SOCIETY ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՌԴտրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին Բեսլանում տեղի ունեցած դեպքերին` Մոսկվա-Երևան ավտոբուսիվթարին, արագ արձագանքելու և հոգատարության համար: Այդ մասիÕ ¶ վարչապետը նշեց Երևանումմեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումի բացման ժամանակ:
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, մինչև ձեզ ողջունելը ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանն այն հոգատարության համար,որը նրանք ցուցաբերել են Բեսլանի ողբերգական դեպքերի ժամանակ: Շնորհակալություն, մենք անչափ զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասացԿարապետյանը:
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլանքաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Վթարի վայրում < /span> վիրավորներին առաջինբուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։



