Ֆրանսիայի սենատում մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը
POLITICSՖրանսիայի սենատում այսօր` հոկտեմբերի 14-ին, մեկնարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել«Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվումմարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելոÖ ‚ և հերքելուհամար: Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանությանժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որՍենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոցցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:



