Մոսկվա- Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով չորս երեխա Է տուժել, երկուսի վիճակը ծանր Է
SOCIETYՀյուսիսային Օսիայում Մոսկվա- Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով չորս երեխա Է տուժել, երկուսի վիճակը ծանր Է, ընդամենը տեղի հիվանդանոցներ Է տեղափոխվել 20 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան:   ;
«Մանկական հանրապետական հիվանդանոց Է հասցվել ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած չորս երեխա: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- ասել Է Ցիդաեւան:
Վթարը տեղի Է ունեցել ավտոգնացքի հետ ավտոբուսի բախման հետեւանքով: Ավտոբուսը փաստորեն մխրճվել Է ճամփեզրին կանգնած ավտոգնացքի մեջ: Ավտոբուսի առջեւի մասն ամբողջությամբ ճզմված Է, ավտոգնացքի երկաթե գերանները խոյահարել են մեքենայի խցիկը, որտեղ գտնվում Էին երկու վարորդները:
Փորձագետներից ոմանք հակվում են այն մտքին, որ վարորդը կարող Էր քնել ղեկին: Ներկայում ավտոմայրուղու այն տեղամասը, որտեղ տեղի Է ունեցել վթարը, փակ Է տրանսպորտի երթեւեկության համար: Վթարի վայրում մեծ քանակությամբ ջարդված ապակիներ են, ավտոբուսը մեծ վնասվածքներ ունի, ասֆալտի վրա արյան հետքեր են: Նաեւ խիստ տուժել են ավտոգնացքում գտնվող մեքնենաները:
Հանրապետական ԱԻՆ-ում հայտնել են, որ ճանապարհարատրանսպորտային պատահարի հետեւանքները վերացնելու համար ներգրավվել Է 18 մարդ եւ հինգ միավոր տեխնիկա: Բեսլանի Մշակույթի տանը կետ Է բացել տուժածների ժամանակավոր տեղավորման համար: Տուժածների հետ աշխատում են ԱԻՆ-ի հոգեբանները: Այդ մասին հայտնել Է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրաետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը: Նա նշել Է, որ վթարից անմիջապես հետո պատահարի վայր են ուղարկվել «շտապօգնության» բրիգադներ եւ ԱԻՆ-ի ներկայացուցչիներ, բոլորին անհետաձգելի բուժօգնություն Է ցուցաբերվել:



