Մենք պատրաստ ենք պատերազմի. Ժիրինովսկի
INTERNATIONAL NEWSԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների չի գնա, քանի որ չի վախենում հնարավոր պատերազմից, գրում է Rusdialog.ru-ն: Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանը հետ է մնում ԱՄՆ-ից ողջ աշխարհում ռազմաբազաների քանակով:
Նա հիշեցրել է իր համաքաղաքացիներին այն մասին, որ Պենտագոնն ունի 700 բազա, այն ժամանակ, երբ ՌԴ-ն միայն մեկ ավիաբազա ունի Սիրիայում: Քաղաքական գործիչը կոչ է արել մեծացնել ավիաբազաների քանակը՝ հասցնելով մինչև 100-ի՝ ՆԱՏՕ-ի և Պենտագոնի ագրեսիվ ծրագրերը զսպելու համար: «Սիրիայում ԱՄՆ-ն մեզ խաբեց, ինչպես երեխաների, մինչ մենք չէինք ռմբակոծում, ամերիկացիները զենք մատակարարեցին զինյալներին:
Պետք չէ զիջումների գնալ ո՛չ Կիևի, ո՛չ Նյու Յորքի, ո՛չ Պեկինի համար»,-հայտարարել է ԼԴՊՌ կուսակցության առաջնորդը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



