Թաիլանդում պաշտոնյաների համար մեկամյա սուգ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԹաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան մեկ տարով սուգ է հայտարարել երկրի պաշտոնյաների համար թագավոր Փումիփոն Ադուլյադետի մահվան կապակցությամբ։ Սուգը պաշտոնյաների համար ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից, փոխանցում է ՌԲԿ–ն։
Բացի այդ, բոլոր քաղաքացիների համար 30-օրյա սուգ կհայտարարվի։ Այդ ընթացքում կհետաձգվեն բոլոր տոնակատարությունները, պետական հաստատություններից կիջեցվեն դրոշները։
Հիշեցնենք, որ այսօր 89 տարեկան հասակում մահացել էր Թաիլանդի թագավորը, որը իշխում էր 1946 թվականից եւ երկրի պատմության մեջ ամենից երկար իշխած միապետն էր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



