Դալիթան՝ ուսանողական կյանքի, մասնագիտության ընտրության եւ երգարվեստի նորությունների մասին
LIFEԵրգչուհի Դալիթան այս աշուն մուտք գործեց նոր կյանք. այս տարի նա հրաժեշտ տվեց դպրոցին եւ արդեն մոտ երկու ամիս է, ինչ վայելում է ուսանողական կյանքը: Դալիթան սվորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրավորման ֆակուլտետում:
Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտական ընտրությունն ու արդյո՞ք դասերն ու երգարվեստը համատեղելի են:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցը Դալիթայի հետ:
-Դալիթա, արդեն մի քանի ամիս է, ինչ աշակերտուհի չես: Հարմարվե՞լ ես ուսանողուհու կարգավիճակին:
-Այո, սա կյանքի մի նոր փուլ է, որին արդեն հարմարվել եմ: Հաճելին է ուսանողական կյանքը:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր հենց ծրագրավորողիմասնագիտությունը:
-Ընտրել եմ այս ճյուղը, որովհետեւ այն ինձ միշտ հետաքրքրել է եւ միշտ սիրել եմ այդ մասնագիտությունը: Բացի այդ՝ ինձ այս մասնագիտությունն ընտրել խորհուրդ է տվել մորեղբայրս, որը նույնպես այս բաժնում է սովորել: Կարծում եմ՝ ծրագրավորումը ոչ միայն կոդեր գրելու մեջ է, այլեւ այն նորարարությունների աշխարհ է, որն էլ իր հերթին արվեստի մաս է կազմում:
-Ենթադրում եմ, որ հիմա դասերդ շատ ժամանակ են խլումքեզանից: Երաժշտությամբ հասցնո՞ւմ ես զբաղվել:
-Փորձում եմ համատեղել երգարվետն ու դասերս: Երբեմն լինում են համերգների հրավերներ եւ այլ միջողցառումներ, որոնցից ստիպված եմ լինում հրաժարվել: Հուսով եմ՝ ինձ ըմբռնումով կմոտենան:

-Դու ընդգրկվել ես «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում: Ի՞նչ նշանակություն ունի դա քեզ համար:
-Ճիշտն ասած՝ մենք անգամ չգիտեինք այդ մասին, ինձ ընկերուհիս տեղեկացրեց՝ ուղարկելով այն էջը, որտեղ կար իմ մասին տեղեկություն: Պարզվեց՝ «Մանկական Եվրատեսիլից» ես առաջինն եմ եղել, որին ընդգրկել էին այդ հանրագիտարանում: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ արժանացել եմ այդ բարձր գնահատականին:
-Կպատմե՞ս քո առաջիկա ծրագրերի եւ նորությունների մասին:
-Ինչպես միշտ՝ կան նոր առաջարկներ, հրավերներ, նոր երգեր, որոնք դասերիս եւ զբաղվածությանս պատճառով դեռ չեմ հասցրել ձայնագրել: Հուսով եմ՝ երկար չեմ սպասեցնի իմ շատ սիրելի հանդիսատեսին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դալիթայի Facebook-ի էջից



