Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Էրիկը՝ «X-Factor 4»-ի ժյուրիի կազմում լինելու և ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Էրիկը առաջիկա վեց ամիսը կզբաղեցնի «Շանթ» Հ/Ը «X-Factor» նախագծի ժյուրիի «պաշտոնը»: Ինչպես արդեն եթերներից հայտնի է` նա Գարիկ Պապոյանի, Շուշանիկ Արեւշատյանի եւ Եգոր Գլումովի հետ միասին կընտրի «X-Factor 4»-ի մասնակիցներին, ապա նաեւ նրանց կուղեկցի նախագծի բոլոր փուլերում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Էրիկը նախ նշեց, որ իրեն դուր չի գալիս «ժյուր» անվանումը, ինքն իրեն մասնակիցների համար ավելի շատ ընկեր է համարում.

««Ժյուրի» բառը մի փոքր խիստ է հնչում, դրա համար այդ բառով չեմ ուզում որակավորեմ իմ ներգրավածությունը «X-Factor 4»-ում: Ես ավելի շատ ժյուրի-ընկեր կարգավիճակում եմ այստեղ, ով ցանկացած արժանի մասնակցի հետ պատրաստ է իսկապես ընկերություն անել, ընկերական խորհուրդներ տալ ու նկատողություններ անել: Ես պատրաստ եմ ցանկացած լավ մասնակցի օգնել յուրաքանչյու հարցում»,- նշեց Էրիկը:

Մեր նկատառմանը, թե Էրիկը ժյուրիի մյուս անդամներից կարծես թե ամենամեղմն է, պատասխանեց.

«Չեմ կարող ասել, որ դա միանշանակ այդպես է, որովհետեւ մասնակցին միայն ժպիտ պարգեւելու համար ասել «այո», կնշանակի վատ կերպով ազդել մասնակցի հետագա գործունեության վրա: Ճիշտ է, երբ վատ երգող մարդուն հենց սկզբից ասում ես դրա մասին, կանխում նրա հետագա գործունեությունը եւ երգելու ցանկությունը: Ի վերջո` երգել ցանկանալ կարող են բոլորը, բայց շարունակել` ոչ բոլորը: Կոնկրետ ես այս նախագծում «այո» եմ ասում, երբ մասնակցի մեջ թեկուզ մի փոքր տվյալ կա. Այդպես ես հնարավորություն եմ տալիս նրանց հասնել իրենց երազանքներին»:

Էրիկի խոսքով` արդեն իսկ իր համար լավագույների ցանկ առանձնացրել է, սակայն ֆավորիտներ` ոչ, քանի որ ամեն բան դեռ առջեւում է.

«Գիտեք, ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողն արդեն վաղուց միայն վոկալային տվյալներին ուշադրություն չի դարձնում: Բեմում կանգնած երգիչը բացի ձայնից պետք է նաեւ գրավիչ, բեմական ու հետաքրքիր լինի: Ինքս էլ ուշադրություն եմ դարձնում նման հատկանիշներով ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են արտիստ դառնալուն: Մենք արդեն իսկ ունենք բազմաթիվ տաղանդավոր մասնակիցներ, որոնք գիտեն, թե ինչպես իրենց պետք է պահեն բեմում»,- նշեց Էրիկն ու ընգծեց` երիտասարդ սերունդից գոհ է.

«Անկեղծ ասած` սկզբում չէի սպասում ու չէի պատկերացնում, որ այսքան տաղանդավոր մարդիկ դեռ կան: Վերջին տարիներին երաժշտական մրցույթ-նախագծերը շատ էին ու մտածում էի, որ էլ չկան կամ շատ քիչ են տաղանդավոր երիտասարդաները,  բայց արի ու տես, որ սխալվում էի, ավելին` նրանք շատ են, մեկը մյուսից խելացի ու տաղանդավոր, ովքեր իրենց գործին տեր պետք է կանգնեն: Այս նախագիծը միայն օգնում է հայտնի դառնալ, իսկ հետո մասնակիցները միայնակ պետք է անցնեն այս դժվարին ուղին: Թեեւ բոլորն անընդհատ ասում են, որ երգիչները մեր օրերում շատացել են, բայց միեւնուն է, լավ երգիչների կարիք մենք ունենք»:

Էրիկը շեշտեց` մասնակիցներին արդեն որպես կոլեգա կփորձի օգնել նաեւ հետագայում, ավելին` նրա խոսքով` իր գործունեության ընթացքում շատ է օգնել այլ նախագծերում մասնակցող երիտասարդներին, որոնց հետ այսօր ընկերություն է անում ու արդեն միմյանց են աջակցում:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե երգիչն այս ընթացքում ի՞նչ անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար, Էրիկը պատասխանեց.

«Այս պահին զբաղված եմ ձայնասկավառակիս աշխատանքներով, որի թողարկման համար դեռ ժամկետներ չեմ կարող ասել: Սա ինձ համար շատ կարեւոր նախագիծ է, որի վրա էլ կենտրոնացրել եմ ուժերիս մեծ  մասը: Ինչ վերաբերվում է նոր տեսահոլովակին, իհարկե, դա էլ կլինի. Ես միշտ թողնում եմ, որ հանդիսատեսը կարոտի, չեմ սիրում, երբ անընդհատ երեւալով` հոգնեցնում ես մարդկանց»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference