Սադամ Հուսեյնի օրոք Նյու Յորքում Իրաքի ներկայացուցչությունում կտտանքների խուց Է եղել. New York Post
INTERNATIONAL NEWSՍադամ Հուսեյնի կառավարման ժամանակներում Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Իրաքի մշտական ներկայացուցչության շենքի նկուղում գաղտնի սենյակ Է եղել հարցաքննությունների ու կտտանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտ նել Է New York Post թերթը:
Հրատարակությունը վկայակոչում Է պաշտոնատարների տեղեկություններ, որոնք խոսել են անունները չհայտնելու պայմանով: Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին Է, որը գտնվում Է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում Էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում Էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք եւ համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Հրատարակության աղբյուրները նշում են, որ Սադամ Հուսեյնի օրոք նմանօրինակ գաղտնի հարկաբաժիններ են եղել ամբողջ աշխարհում Իրաքի բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններում, ներառյալ Արեւելյան եվրոպայի երկրները եւ արաբական պետությունները:
Սադամ Հուսեյնը Իրաքի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1979-ից մինչեւ 2003 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



