Ռեփեր Դրեյքը՝ Ռիհաննայի հետ սիրավեպի մասին
LIFEՕրերս հայտնել էինք, որ Դրեյքն ու Ռիհաննան բաժանվել են (ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ): Ճիշտ է, Փիթի եւ Ջոլիի պարզաբանումների ֆոնին, թերեւս, ոչ բոլորն են դա նկատել, բայց Ռիրին հայրենի Բարբադոս է մեկնել՝ նյարդերը հանգստացնելու, որտեղ ընտանիքի հետ անցկացրած ժամանակից բացի, նաեւ կեցվածք է ընդունել լողազգեստով եւ ալկոհոլային խմիչքով բաժակը ձեռքին:

Սակայն, հայտնի ճշմարտություն է, որ սիրո հարցում ալկոհոլը սպեղանի չէ: Ռիրին որոշել է իր հարաբերությունները Դրեյքի հետ այսպես մեկնաբանել:

«Իմ նախկին ընկերներից ոչ մեկը այդպես էլ չի ամուսնացել եւ սկզբունքորեն չի կարող պարծենալ երջանիկ հարաբերություններով, հետեւաբար կարող եմ համոզված հայտարարել, որ խնդիրը հաստատ իմ մեջ չէ»,- իր Instagram-ում գրել է երգչուհին:
Դրեյքը որոշել է պատասխանել եւ իր Instagram-ում արդեն հրապարակել է սեւ-սպիտակ լուսանկար, որը նաեւ մակագրել է:

«Չափից ավելի խճճվեցի այս դրամայում, անհրաժեշտ է ուղեղս ազատել: Բայց ես քեզ համար աղոթում եմ քո ամենադժվար ժամանակներում»,- գրել է ռեփերը:




