Շինել՝ կամասուտրայի բոլոր դիրքերով կամ տռճինկ տալու ժամանակը
POLITICS1996 թվական - Եթե օր առաջ չազատվենք այս հանցավոր իշխանություններից, երկիրը կգլորվի անդունդը
1996 թվական - Հանցավոր իշխանությունները երկիրը
թալանեցին ու գլորեցին անդունդը, սա վերջին շանսն է՝ փրկելու հայրենիքը
1998 թվական - Այս հանցավոր իշխանությունները կործանում են Հայաստանը, ժողովուրդը մեր կողքին է
2003 թվական - Սրիկա իշխանությունը ծախում է երկիրը, եթե մենք չընտրվենք՝ երկիրը կգլորվի անդունդը
2008 թվական - Լևո՜ն, Լև՜ոն
2013 թվական - Երկիրը գլորվում է անդունդը, բադասխան եք տալու, զադնի չկա...
Ընդ որում, հրապարակներում այդպես գոռացողների ճնշող մեծամասնությունը այս կամ այն կերպ մտավ իշխանության մեջ ու երկիրը, ինչպես տեսաք, չփրկվեց...
Այդ թվում կան գործիչներ, ովքեր ընդդիմության շարքերում գոռում էին երկրի անհապաղ փրկության անհրաժեշտության մասին, հետո դառնում էին իշխանություն, թուլանում և հաճույք ստանում, հետո իշխանությունից դուրս շպրտվելուց հետո կրկին գոռում են՝ առաաա՜ն, կերաաաա՜ն, լափեցիիիի՜ն, փրկեք երկիրը...
Է՜, բա փրկեիք, ինչ զահրումարս էիք անում իշխանության մեջ...
Ու էդպես ձևավորեց փրկիչների դասակարգը, և այդ վաղնջական ժամանակներից առ այսօր նրանք փրկու՜մ են, փրկու՜մ, փրկում...
Մի խոսքով՝ փրկած են պահում...
Հատ ու կենտ խելքը գլխին մարդիկ, ովքեր քաղաքականությունը դիտարկում էին որպես ճշգրիտ գիտություն և փորձում էին փոփոխությունների ռացիոնալ ծրագիր առաջարկել՝ ներվերները չհերիքեց այդ ճահճահոտում ու կամ մեռան, կամ ինքնասպան եղան, կամ գժանոց ընկան, կամ էլ կնգանից բաժանվեցին ու չվեցին հեռավոր սարեր՝ խոզ պահելու...
Իսկ իշխանությունը, ունենալով հաճախորդների ու ընդդիմադիրների նման բանակ, շարունակում է պետություն շինել... Աջ ու ձախ շինել... Սահմանադրություն շինել՝ կամասուտրայի բոլոր դիրքերով...
Որովհետև սրանք կարող են անել երեք բան՝ շինել, լափել, զկռտալ...
Իսկ այսպիսի դիմադրության պայմաններում կարելի է նույնիսկ տռճինկ տալ...
Վարուժան Բաբաջանյան
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



