Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ Է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, սա այդ նավի արդեն չորրորդ այցն Է, որն իրականացվում Է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:
Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ներկայիս այցի ընթացքում հանդիպումներ եւ երկկողմ վարժանքներ կանցկացվեն ամերիկացի դաշնակիցների եւ ծովային գործընկերների մասնակցությամբ: Ինչպես նշվում Է ամերիկյան նավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն Է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը եւ նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



