Տոկիոյի մի մասը մնացել է առանց լույսի
INTERNATIONAL NEWSՏոկիոյի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան շրջաններում ավելի քան 350 հազար տուն մնացել Է առանց Էլեկտրականության: Ինչպես հայտնել Է Tokyo Electric Power (TEPCO) գործարկու ընկերությունը, մասնագետները պարզում են Ճապոնիայի մայրաքաղաքում ԷլեկտրաԷներգիայի ընդգրկուն անջատման պատճառները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի ունեցածի հետեւանքով առանց լույսի մնացած շրջանների փողոցներում չեն աշխատում լուսացույցները, իսկ երթեւեկությունը կարգավորում են ոստիկանները: Գնացքները կանգ են առել մի քանի երկաթուղային գծերում: Առանց լույսի են մնացել Տոկիոյի կենտրոնի առանձին շենքեր: Տուժել Է նաեւ մետրոյի երկու գծերի աշխատանքը:
TEPCO-ն աշխատում Է վերականգնել Էլեկտրամատակարարումը:
«Բլումբերգ» գործակալությունը եւ NHK հեռուստաալիքը տեղեկացնում են, որ Սայտամա պրեֆեկտուրայում բռնկում Է տեղի ունեցել TEPCO-ի օբյեկտներից մեկում:



