Լիկա Սալմանյանը` «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Լիկա Սալմանյանը դադարից հետո կրկին վերադառնում է հեռուստաէկրաններ. Դերասանուհին նկարահնվում է «Armenia Premium» հեռուստաալիքի «Հին արքաներ» հեռուստաֆիլմում, որը բաղկացած է 24 մասին::
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ «Հին արքաներ» հեռուստաֆիլմն իր ձեւաչափով նոր է, բայց եւ շատ հետաքրքիր.
«Ֆիլմի նմանը դեռ չի եղել հայկական կինոարտադրության մեջ, հետեւաբար ինձ համար էլ է ֆորմատը նորություն, բայց նաեւ շատ հետաքրքիր»,- նշեց Լիկան ու պատմեց նկարահանումների մասին.
«Նկարահանումները տեղի են ունենում Գյումրիում, ի դեպ` ֆիլմի ձեւաչափին համապատասխան`զգեստները, որոնք կրում ենք, բավականին անհարմար են, մենք պարզապես սովոր չենք այդ ժամանակաշրջանի հագուստներին: Բայց հաճելի է, որ ֆիլմի կազմակերպիչներն ամեն մի մանրուք հաշվի են առել, որպեսզի նախագիծն էլ ավելի լավ ստացվի»,- պատմեց նա:
Ի դեպ` Լիկան ֆիլմում մարմնավորելու է աղախնի, մեր հարցին, թե այս դերն ընդունելու հարցում դժվարություններ չի՞ ունեցել արդյոք, պատասխանեց.
«Նախ պետք է նշեմ, որ կերպարս ֆիլմի ընթացքում կարգավիճակային փոփոխության է ենթրակվում, որի մասին չեմ բարձրաձային, որպեսզի պահպանվի հետաքրքրությունը: Ինչ վերաբերում է աղախնի կերպարին` կարծում եմ, հեռուստադիտողին ավելի հաճելի կլինի ինձ նոր կերպարում տեսնել»:
Նշենք նաեւ, որ Լիկա Սալմանյանն իր ուրախությունը հայտնեց դերասաններ Ժան Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Արման Նշանյանի եւ ֆիլմում ներգրավված այլ դերասանների հետ աշխատելու համար:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



