Սահմանին հակառակորդի կողմից գործադրված թուրքական զենքերը հայկական զինուժի համար նորություն չեն
SOCIETYՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին չի զարմացնում, որ Ադրբեջանի զինանոցում առկա է նաեւ թուրքական ծագման զինամթերք, որը վերջին օրերին հակառակորդն օգտագործել է հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին:
«Թուրքական հետքի համար զարմանալ պետք չէ: Թուրքական զենքին առաջին անգամ առնչվել եմ 1994 թվականի ապրիլին, երբ զենքեր ու կապի միջոցներ էինք առգրավել: Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարելու է իր բարեկամ երկրին` Ադրբեջանին, եւ նոր զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Դրանք այս տարվա ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է, եւ մենք դրանից տեղյակ ենք»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



