Սարկոզին քննադատության Է ենթարկել Ռուսաստանի նկատմամբ Օլանդի դիրքորոշումը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին քննադատության Է ենթարկել պետության ներկայիս ղեկավար Ֆրանսուա Օլանդի մոտեցումը Մոսկվայի հետ հարաբերությունների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես ցավում եմ այն քաղաքականության համար, որը ներկայում անցկացվում Է Ռուսաստանի նկատմամբ»,-ասել Է նա լրագրողներին՝ մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզ այցի չեղարկման լուրը:
Սարկոզին, որը մտադիր Է 2017 թվականին իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում, նախազգուշացրել Է «նոր սառը պատերազմից»: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքն ու պարտականությունն Է՝ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ»:
«Ինչպես կարելի Է կարգավորել իրադրությունը միմյանց հետ շփվելով միայն մամուլի տեղեկագրերի միջոցով»,-ասել Է Սարկոզին, հավելելով, որ «դա անպատասխանատու գործելակերպ Է»:
Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, թե Պուտինը որոշել Է Փարիզ այցը չեղարկել այն բանի պատճառով, որ դրա ծրագրից դուրս են մնացել մի քանի միջոցառումներ:
Մինչ այդ Օլանդը հայտարարել Է, թե կասկածում Է, որ Պուտինի հետ հանդիպումն օգտակար կլինի:
Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել Է Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ բանաձեւի ֆրանսիական նախագիծը:



