Թրամփը պատրաստ է հրաժարվել կուսակցական ղեկավարների աջակցությունից
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կուսակցության ղեկավարության կողմից աջակցության կարիք չունի եւ քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին ու նրա կուսակից սենատոր Ջոն Մաքքեյնին: Ավելի վաղ հանրապետական կուսակցության ղեկավարներն ու հայտնի անդա մները վճռականորեն դատապարտել են կանանց վերաբերյալ նախագահի թեկնածուի վիրավորական արտահայտությունները:
«Հիանալի Է, որ ինձանից հանեցին կապանքները, այժմ ես կարող եմ Ամերիկայի համար պայքարել այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում»,-հայտարարել Է Թրամփն այն բանից հետո, երբ Ռայանն ասել Է, որ այլեւս հանդես չի գալու նրա պաշտպանությամբ:
Ռայանը, Թրամփի խոսքով, «թույլ ու անարդյունավետ ղեկավար Է», իսկ Մաքքեյնին անվանել Է «պարզապես ահավոր դատարկախոս»:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը, անդրադառնալով Ռայանի դիրքորոշմանը, հայտարարել Է. «Ես չեմ ցանկանում, որ նա ինձ աջակցի: Նրա աջակցությունն ինձ չի հուզում»:
«Ես չԷի ցանկանա նստել այդ մարդկանց, ներառյալ Ռայանի, հատկապես Ռայանի կողքին»,-հավելել Է Թրամփը:
Դիտորդները նշում են, որ ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված են նոյեմբերի 8-ին, Հանրապետական կուսակցությունում տիրող տարաձայնությունները կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Թրամփի դիրքերի վրա եւ հանգեցնել նրա պարտության: Փորձագետներից ոմանք չեն բացառում, որ այդ տարաձայնությունները կարող են հասցնել բուն կուսակցության պառակտման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



