Ընդմիշտ ազատվեք ցելյուլիտից 2 բաղադրիչի օգնությամբ
LIFEՄաշկի պիլինգի համար նախատեսված կոսմետիկ միջոցները սովորաբար պարունակում են հղկող տարրեր, որոնք էական նշանակություն ունեն մաշկը մեռած բջիջներից ազատելու համար։ Մաշկի մաքրումը խթանում է արյան շրջանառությունը և օգնում է երիտասարդացնել մաշկի բջիջները։ Այդ իսկ պատճառով էլ մաշկը դառնում է շատ փափուկ այդպիսի պրոցեդուրայից հետո։
Առաջարկվող միացությունը ոչ միայն մաքրում է մաշկը, այլ նաև հեռացնում է ցելյուլիտը։
Հիմնական բաղադրիչներն են շաքարավազը և աղը։ Այս բաղադրատոմսը շատ պարզ է ու արդյունավետ ու կազատի ցելյուլիտից։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 250գ ծովային աղ
• 250գ շաքարավազ
• 100-150մլ արմավենու կամ ձիթապտղի յուղ։
Ծովային աղը պարունակում է մեծ քանակությամբ յոդ և միկրոտարրեր, որոնք նպաստում են մաշկի վերածնմանը։
Ինչպես կատարել պրոցեդուրան
• Վերոնշյալ 3 բաղարիչները լավ խառնել, որպեսզի ստացվի մածուցիկ խառնուրդ և թողնել մոտ կես ժամ, ապա կրկին լավ խառնել։ Մաշկի համար նախատեսված բնական պիլինգը պատրաստ է։
• Խառնուրդը քսել խնդրահարույց հատվածներին՝ 2-3 րոպե շրջանաձև մերսումներ կատարելով։
• Մերսելուց հետո մաշկը լվանալ տաք ջրով, ապա չորացնել և քսել փափկեցնող կրեմ կամ լոսյոն։
• Կատարել այս պրոցեդուրան ամեն երեկո։ Մոտ 1 ամիս պարբերաբար այն կատարելու դեպքում ցելյուլիտն ու մաշկի վրայի բծերը կանհետանան։
Առաջին դրական արդյունքները նկատելու դեպքում մի դադարեցրեք այն, որպեսզի ամբողջությամբ ազատվեք ցելյուլիտից և ունենաք գեղեցիկ մարմին։



