Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունել է կառավարության առաջարկը երկրում արտակարգ դրությունը 3 ամսով երկարաձգելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արտակարգ դրությունը կերկարաձգվի հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-ից սկսած:
Թուրքիայում սեպտեմբերի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել էր ազգային անվտանգության (ԱԱԽ) խորհրդի նիստի, որի ժամանակ ԱԱԽ-ն առաջարկել էր երկարաձգել երկում հայտարարված արտակարգ դրությունը:
Թուրքիայի իշխանությունները երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտներըսկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:



