Սահակաշվիլիի կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
INTERNATIONAL NEWSՎրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է, որոշել Է չբոյկոտել խորհրդարանկան ընտրությունների երկրորդ փուլը եւ մասնակցել դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կուսակցության ղեկավար Դա վիթ Բաքրաձեն:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվումից հետո խորհրդարան Է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը» (ձայների 48,67 տոկոսը), «Միասնական ազգային շարժումը»(27,11 տոկոս) եւ «Հայրենասերների դաշինքը» (5,01 տոկոս): Բուրջանաձեի դաշինքը հավաքել Է ձայների 3,53 տոկոսը՝ դրանով իսկ չհաղթահարելով նվազագույն շեմը: ԿԸՀ-ի տվյալներով՝ 50 ընտրատարածքներում պետք Է կայանա երկրորդ փուլ:
«Մեր կուսակցությունը մնացել Է միակ արեւմտամետ ուժը: Մենք «Վրացական երազանքի» ռեժիմին թույլ չենք տա միակուսակցական կառավարում հաստատել երկրում: Հենց դրա համար Էլ մենք որոշում ընդունեցինք, որ, չնայած ընտրությունների կեղծմանը, կուսակցությունը կմտնի խորհրդարան (համամասնական ցուցակներով) եւ կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտարարել Է Բաքրաձեն:
Նրա խոսքով՝ չնայած այդ հարցում թիմի ներսում առկա տարաձայնություններին, այդ որոշումն ընդունվել Է կուսակցության քաղխորհրդի ձայների մեծամասնությամբ:-0-/31/
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Նինո Բուրջանաձե- Ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել Է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ պահանջում Է վերահաշվել ընտրողների ձայները:
«Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 200 գանգատ, որոնք դատարան ենք ներկայացնելու: Իրականում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ ենք հավաքել, արդյունքները պետք Է վերանայվեն»,- ասել Է Բուրջանաձեն:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նույնպես հայտարարել են, որ ընտրությունները կեղծված են: «Դրանք անարդար ու անազատ ընտրություններ Էին… արդյունքները շատ հեռու են իրականությունից»,- ասել Է ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան: Կուսակցության հիմնադիր Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում ընտրությունների արդյունքները համարել Է «համատարած զեղծարարություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



