Վանաձորի համար իշխանությունները մշակել էին 2 սցենար. «Հրապարակ»
POLITICS«Մեր տեղեկություններով՝ Վանաձորի համար իշխանությունները մշակել էին 2 սցենար. մի դեպքում ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ դառնում է ընդդիմություն, պահում դեմոկրատիայի, իշխանության ապահասցեականացման «ֆոնը» և սպասում է քաղաքապետ Քրիստ Մարությանի տապալմանը, որովհետև հաստատապես համոզված է եղել, որ նույն ղազանում 3 գլուխ՝ԲՀԿ, ՀՎԿ, «Լուսավոր Հայաստան», չեն եփվի, և պաշտոնների բաշխման առաջին իսկ օրից, ապաև սպասվող նախընտրական գործընթացների հետ կապված՝ սկսվելու է գզվռտոցը նրանց միջև։ Վանաձորցին էլի հետ էր դառնալու իր «փսխածին»՝ «ընդդիմադիր» ՀՀԿ-ին, մտածելով, որ «շուն-գել, սրանք ավելի վստահելի են», ու, ըստ «ՀՀԿ»–ամիտ այս հաշվարկի, Հանրապետականն ԱԺ ընտրություններում Վանաձորում բավականին լուրջ ձայներ էր հավաքելու։ Այս սցենարը, սակայն, վերջին պահին ռիսկային է թվացել՝ անցել են պլան «բ»–ին՝ «խփել» այնքան, որքան պետք է, և ունենալ սեփական քաղաքապետ, քանզի ընդդիմադիր լինելը տքնաջան աշխատանք է, իսկ դա ՀՀԿ-ի «հագով» չէ, մանավանդ որ Վանաձորում առանց այն էլ ՀՀԿ-ի դիրքերն այն չեն, հոգեբանորեն էլ թիմը կարող է այդ պարտությունը լավ չհասկանալ։»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



