Պեսկովը տեղյակ չէ, որ չինովնիկներին խորհուրդ են տվել իրենց երեխաներին Ռուսաստան վերադարձնել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը տեղյակ չէ, որ չինովնիկներին ու պատգամավորներին խորհուրդ են տվել արտասահմանում սովորող իրենց երեխաներին Ռուսաստան վերադարձնել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջին անգամ եմ լսում»- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Znak.com–ը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը խորհուրդ է տվել չինովնիկներին երկիր վերադարձնել արտասահմանում սովորող իրենց երեխաներին։
Պարբերականի տվյալներով չինովնիկները պետք է կատարեն այդ ռեկոմենդացիաները, չսպասելով երեխաների ուսման ավարտին եւ նրանց տեղափոխելով ռուսական բուհեր։
Բացի դրանից Ռուսաստան պետք է վերադառնան չինովնիկների ծնողներն ու պատգամավորները, եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։ Znak -ը նշում է, որ ռեկոմենդացիան վերաբերում է նախագահի աշխատակազմի, ռեգիոնների աշխատակազմերի, բոլոր մակարդակների պատգամավորների ու պետական կորպորացիաների աշխատակիցներին։
Այդ «ծպտյալ խնդրանքը» չկատարողներին կհիշեցնեն այն դեպքերի մասին, երբ մերձավոր ազգականների՝ արտասահմանում գտնվելու փաստը դառնում էր պետական ոլորտում չինովնիկների հետագա կարիերան բարդացնող գործոն։



