Ադրբեջանի երեք ընտրատեղամասերում հանրաքվեի արդյունքներն անվավեր են ճանաչվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ անելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները երեք ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել։ Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արիֆա Մուխտարովան։
«Հետաքննությունների արդյունքում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել երեք ընտրատեղամասերում , մեկ ընտրատեղամասում էլ դրանք մասամբ են անվավեր ճանաչվել»,- մեջբերել է Մուխտարովայի խոսքը Trend գործակալությունը։
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Այդ փոփոխությունները նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը հինգից յոթ տարի դարձնել, փոխնախագահների պաշտոններ ներդնել, նաեւ նվազեցնել նախագահի ու պատգամավորների թեկնածուների տարիքային շեմը։ Հանրաքվեն ճանաչվել է կայացած, քանի որ դրան մասնակցել է ընտրողների ավելի քան 25 տոկոսը։ exit poll-ի տվյալներով , Ադրբեջանի սահմանադրությունում բոլոր փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88․5 տոկոսը։



