«Նորմանդական քառյակը» հոկտեմբերի 19-ին հանդիպում կանցկացնի Բեռլինում
POLITICS«Նորմանդական քառյակի» մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտնել Է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը:
«Տիկին Մերկելը «նորմանդական քառյակի» երեք ղեկավարներին հրավիրել Է հանդիպել ընթրիքի շուրջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում»,-ասել Է դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել Է Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» բանակցությունների նախապատրաստմանը վերաբերող տեղեկատվությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



